Arminfo.info


Արգիշտի Քյարամյան. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 19-20 - ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք , այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերը դիմել են միջազգային հանրությանը ՝ իրենց ինքնորոշման իրավունքի իրացումն ապահովելու պահանջով
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 12:40

Արմինֆո.Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:

Սամվել Բաբայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և չի կարող լուծվել որևէ ժամանակահատվածում
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 14:03

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է չլուծված։ Այդ մասին նոյեմբերի 29 - ին լրագրողներին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով հրավիրվել էր ցուցմունք տալու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում։

Կարծիք. Ադրբեջանի և Իսրայելի միջև դաշինքը վճռորոշ դեր է խաղացել ղարաբաղյան հակամարտությունում
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:32

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության դադարեցումից հետո հարցեր են առաջանում Ադրբեջանի հաղթանակում Իսրայելի դերի և այդ միջտարածաշրջանային դաշինքի պատճառների առնչությամբ: Այդ մասին ասվում է Իտալիայի միջազգային հարաբերությունների վերլուծության ինստիտուտի (IARI) հոդվածում:

Թոմաս դե Վաալ. նախագահ Ալիևն  ուներ ընտրություն, և նա ընտրեց ուժի կիրառումը
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:

Եվրահանձնակատար. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը եւ լուծեն ղարաբաղյան հակամարտությունը
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 11:57

Արմինֆո. Հայաստանը կրկնակի ճգնաժամ՝ 2020 թվականի պատերազմը և Covid համավարակը վերապրած երկիր է։ Այդ մասին ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ժոզեպ Բորելի անունից։

ՀՀ վարչապետ. Առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր չէ առաջ ընթանալ
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 13:17

Արմինֆո. Իրականում, բանակցությունների սեղանին դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեկ նախագիծ: Այդ մասին մարտի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չդնելու Արցախի ԱԺ խմբակցությունների պահանջին Հայաստանի իշխանությունների արձագանքի մասին հարցին։

Արցախի խորհրդարանի խմբակցությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 12:27

Արմինֆո.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ   ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ մասին ասվում է Արցախի խորհրդարանի խմբակցությունների համատեղ հայտարարությունում։

Ռուբեն Վարդանյան. Ադրբեջանական շրջափակման իրական նպատակները ոչ թե հանքերն են, այլ Արցախի քաղաքական պարտադրանքը
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2023, 11:27

Արմինֆո. Ադրբեջանական շրջափակման իրական նպատակները ոչ թե հանքերն են, այլ Արցախի քաղաքական պարտադրանքը։ Այդ մասին "Մեդուզա"-ի հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հայաստանի խորհրդարանը քննարկում է հայտարարության նախագիծ՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022, 12:42

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովն այսօր ՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստում քննարկում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության։ Նիստն անցկացվում է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ:

Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
 Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022, 13:58

Արմինֆո.Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։

Փորձագետ. Ռուսաստանն արտոնյալ կարգավիճակ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդության հարցում
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 10:42

Արմինֆո. Այսօր հայ հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ "

Հայաստանի նախագահը Իրաքի իր պաշտոնակցի եւ Լիբանանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել է ԱՊԼ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի շահարկումներին
 Երեթշաբթի, 8 Նոյեմբերի 2022, 11:12

Արմինֆո.ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։

Տոյվո Կլաար. ԵՄ-ն սեփական շահերն ունի Հարավային Կովկասում
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2022, 00:20

Արմինֆո. ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում՝ բոլոր մակարդակներում։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

ՌԴ ԱԳՆ-ում աղաղակող եւ բացարձակապես անընդունելի են որակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի մասին Մակրոնի հայտարարությունը
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022, 19:28

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, աղաղակող եւ բացարձակապես անընդունելի է համարում: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Պետնախարար. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ինքնորոշման լիակատար  իրավունքի հիման վրա
 Հինգշաբթի, 30 Հունիսի 2022, 13:00

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիան եւ դրա հետեւանքները լեգիտիմացնող ցանկացած փորձ / հայտարարություն ոչ միայն անընդունելի է, այլեւ խախտում է միջազգային իրավունքի հայտնի նորմերը: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի եղել Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում
 Ուրբաթ, 24 Հունիսի 2022, 14:30

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի եղել Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում: Այդ մասին հունիսի 24 - ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ պատասխանելով համապատասխան հարցին ։

Հայաստանում հարցվածների 67 տոկոսը երկրի համար բացասական է համարել Խորհրդային Միության փլուզումը  
 Երեթշաբթի, 7 Հունիսի 2022, 14:23

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 67% - ը երկրի համար բացասական է համարել Խորհրդային Միության փլուզումը։ Այդ մասին վկայում են Կովկասյան հետազոտական ռեսուրսային կենտրոնի (CRRC) կողմից իրականացված և հրապարակված հետազոտության արդյունքները։

Կանխատեսում. Բրյուսելը՝ որպես Արեւմուտքի աշխարհաքաղաքականության շղթա, տանում է Կովկասի վերածման երկրորդ Ուկրաինայի
 Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022, 19:17

Արմինֆո.Միշել-Փաշինյան-Ալիև ի բրյուսելյան հանդիպումը՝ որպես Արևմուտքի աշխարհաքաղաքականության շղթա, տանում է Հարավային Կովկասը երկրորդ Ուկրաինայի վերածման ուղղությամբ։ Արմաինֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ռուբեն Ռուբենյանը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը
 Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022, 18:41

Արմինֆո.Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը. այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով